Արտաքին 4 տարի առաջ - 12:51 01-12-2021

ԱՄՆ-ում աշակերտը հրաձգություն է իրականացրել դպրոցում, կան զոհեր

ԱՄՆ Միչիգան նահանգում 15-ամյա դեռահասը հրաձգություն է իրականացրել դպրոցում. երեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել, հաղորդում է CNN-ը։

Ոստիկանները հինգ րոպեում բերման են ենթարկել հրաձիգին և առգրավել ատրճանակը։

Հաղորդվում է, որ սպանվածներից երեքը 14, 16 և 17 տարեկան աշակերտներ են։ Հրաձգությունից նաև ուսուցիչ է տուժել։

Ոստիկանները դպրոցում հայտնաբերել են մի քանի պարկուճ և ենթադրում են, որ իրականացվել է 15-ից 20 կրակոց։

Ձերբակալության ժամանակ դեռահասը դիմադրություն չի ցույց տվել, սակայն հրաժարվել է խոսել ոստիկանների հետ։ Աշակերտներին տարհանել են մոտակա խանութ՝ մինչև ծնողների դեպքի վայր հասնելը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է