Արտաքին 4 տարի առաջ - 18:43 30-11-2021

Թուրքիայի նախագահը պատրաստվում է պատասխան այց կատարել ԱՄԷ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարին պատասխան այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ակնարկելով, որ օրեր առաջ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի այցն Անկարա նոր սկիզբ է դարձել 2 երկրների հարաբերություններում:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, Էրդողանը հիշեցրել է, որ Մուհամմադ բին-Զայեդի հետ վերջին անգամ հանդիպել է 2011-ին, որից հետո 2 երկրների հարաբերություններում առաջացած խնդիրների պատճառով կասեցվել էին բարձր մակարդակով շփումները:

«Սակայն մենք ամբողջովին կապերը չենք խզել: Առնվազն հետախուզական ծառայությունների մակարդակով շփումները շարունակվել են, առևտրային հարաբերությունները նույնպես շարունակվել են: Չնայած տեղի ունեցած անցանկալի զարգացումներին՝ այժմ մեր հարաբերությունները լավ հանգրվանի են հասել»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ իր այցին նախորդելու են բավականին մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ:

«ԱՄԷ իմ այցից առաջ տեղի կունենան ԱԳ նախարարի և Ազգային հետախուզական ծառայության ղեկավարի այցերը: Դրանից հետո էլ փետրվարին ես մեծ պատվիրակությամբ կգնամ»,- ասել է Էրդողանը ու ավելացրել, որ այցի ընթացքում կարևոր քայլեր կկատարվեն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները