Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:47 26-02-2024

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ԱՄԷ-ում մասնակցել է «Սիսայդ Ստարտափ Սամիթ ԱՄԷ 2024»-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ռաս ալ-Խայմա էմիրությունում մասնակցել է «Սիսայդ Ստարտափ Սամիթ ԱՄԷ 2024» (“Seaside Startup Summit UAE 2024”) կրթական գործարար համաժողովին:

Համաժողովի բացմանը Գևորգ Մանթաշյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, նշել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իր առաջնահերթություններում և ծրագրերում կարևորելով ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հետևողական աշխատանք է տանում ստարտափների կայացման և առաջընթացի ուղղությամբ, աջակցում, որպեսզի նրանք ներկայացված լինեն կարևոր հարթակներում, ցուցադրեն իրենց լուծումներն ու պրոդուկտները, առևտրայնացնեն դրանք, ձեռք բերեն գործընկերներ:

««Սիսայդ Ստարտափ Սամիթ ԱՄԷ 2024»-ն այն կարևոր հարթակներից է, որի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ քննարկումներն ու կրթական ծրագրերը լուրջ հնարավորություն են ստեղծում մասնակիցների համար՝ բարելավելու իրենց գաղափարներն ու նախագծերը, մշակելու նորարարական լուծումներ, ներկայացնելու դրանք տարբեր երկրներից ժամանած ներդրողներին և ներդրումային կազմակերպություններին, նոր գիտելիքներ ստանալ, գործարար հարաբերություններ հաստատել»,- ասել է նախարարի առաջին տեղակալը։

Գևորգ Մանթաշյանը նաև մի շարք քննարկումներ է ունեցել մասնակից ստարտափների հետ։

Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, վենչուրային ընկերություններ, փորձագետներ։

Միջոցառումն անցկացվում է «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ – Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Ներկայացուցչական այս միջոցառման հիմնական նպատակն է նոր հարթակ ստեղծել ստարտափների, գործարարների, ներդրողների հանդիպման, փորձի փոխանակման համար, քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ:

Հատկանշական է, որ 2023 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համագործակցությունն ամուր հիմքերի վրա դրվեցին. դեկտեմբերի 21-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության վերաբերյալ, որպեսզի նորաստեղծ հայկական ընկերությունները միջազգային հարթակներում ներկայանալու փորձ ունենան։ Հուշագիրն ուղղված է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի զարգացմանը, հայկական ստարտափ ընկերությունների առաջխաղացմանը, արհեստական բանականության գործիքների տարածմանն ու ներդրմանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին