Արտաքին 4 տարի առաջ - 16:02 28-11-2021

Գերմանիայում մարդկանց պատվաստել են չհաստատված պատվաստանյութով

Գերմանիայում՝ Լյուբեկ օդանավակայանի մոտ, մի խումբ մարդկանց պատվաստել են չհաստատված պատվաստանյութով։ Իրավապահներին հաջողվել է կասեցնել անօրինական պատվաստումները։ Այս մասին հայտնում է Welt-ը։

Նշվում է, որ Լյուբեքի օդանավակայանը պատկանում է բժիշկ և ձեռնարկատեր Ուինֆրիդ Ստեկերին։ Նա ստեղծել է իր սեփական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ։

Լյուբեկի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ փոքր օդանավակայանի դիմաց հավաքվել է մոտ 80 մարդ, իսկ ժամանակի ընթացքում մարդկանց թիվն ավելացել է։ Օդանավակայանի հաշվառման սրահում ևս մոտ 150 քաղաքացի կար։ Սակայն այդ օրը թռիչքներ չեն եղել։

Պարզվել է, որ մարդիկ եկել են պատվաստվելու այնպիսի դեղամիջոցով, որը հաստատված չէ օգտագործման համար։ Պատվաստումները կատարվել են հատուկ այդ նպատակով պատրաստված գրասենյակային տարածքում։

Մինչ իրավապահները կդադարեցնեին տեղի ունեցողը, մոտ 50 մարդ արդեն հասցրել էր պատվաստվել։

Ոստիկանները վերցրել են պատվաստումների նմուշներ, օգտագործել ներարկիչներ, արձանագրել նաև ներկաների անձնական տվյալները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին