Արտաքին 4 տարի առաջ - 21:11 27-11-2021

Վրաստանը պարտադիր կարանտին է մտցրել աֆրիկյան որոշ երկրներից ժամանողների համար

Վրաստանի վարչապետին կից Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը նոյեմբերի 28-ից որոշել է 14-օրյա պարտադիր կարանտին մտցնել աֆրիկյան մայրցամաքի ութ երկրներից հանրապետություն ժամանողների համար՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման նոր օմիկրոն շտամով։ Այս մասին ասվում է կառավարության՝ շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։

«Ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, ով վերջին 14 օրվա ընթացքում այցելել է Բոտսվանա, Զիմբաբվե, Լեսոտո, Մալավի, Մոզամբիկ, Նամիբիա, Էսվատինի կամ Հարավային Աֆրիկա, Վրաստան մուտք գործելիս ստիպված կլինի 14 օր կարանտինում մնալ»,- ասված է հայտարարության մեջ։ Նախարարների կաբինետում պարզաբանել են, որ այս պահանջը դրվում է օմիկրոն կորոնավիրուսի շտամի տարածման պատճառով։

Կառավարության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացիների համար կարանտինային և ՊՇՌ թեստերն անվճար կլինեն, օտարերկրացիները ստիպված կլինեն բոլոր ծախսերը հոգալ իրենց հաշվին։

Ուրբաթ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է B.1.1.529 կորոնավիրուսային շտամը, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում և նշանակվել հունարեն omicron տառով: Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ կորոնավիրուսի այս տեսակն ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսը մտահոգիչ են։ Նախնական ապացույցները ցույց են տալիս, որ շտամը մեծացրել է տարածումը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է