Ներքին 4 տարի առաջ - 19:11 27-11-2021

Այս հանդիպումը ոչ մի առնչություն չուներ Արցախի հակամարտության հետ․ Արթուր Ղազինյան

Երեկ Սոչիում տեղի ունեցած հանդիպման և ընդունված հայտարարության ամբողջ ենթատեքստը ընկալելու համար պետք է կարդալ այն, ինչ գրված չէր, և լսել այն, ինչ չասվեց բարձրաձայն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Ասեմ կարճ. այս հանդիպումը ոչ մի առնչություն չուներ Արցախի հակամարտության հետ, քիչ կապ ուներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ:

Համաշխարհային քաղաքական պլանավորման մեջ սրանք աննշան հարցեր են, տեխնիկական դետալներ, որոնք կարող են կիրառվել անհամեմատ ավելի մեծ մեխանիզմ աշխատեցնելու, կամ այն առհասարակ կանգնեցնելու համար:

Հարցերի հարցը մնում է մեկը. որ գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային (էներգետիկ) համաշխարհային տնտեսական նշանակության միջանցքը:

Մնացածի մասին ավելի մանրամասն մեկ շաբաթից»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում