Մամուլ 4 տարի առաջ - 08:50 27-11-2021

Նիկոլ Փաշինյանը «ցավոտ զիջումներին» պատրաստվում է արդեն մի քանի ամիս․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Սյունիքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ոմանց համար տհաճ անակնկալ էին, եւ ոմանք նույնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ թուրքը կհաստատվի Գորիս-Կապան ճանապարհին, սակայն Նիկոլ Փաշինյանի հետպատերազմական քայլերը հստակ ուղղվածություն եւ տրամաբանություն ունեն։ Եթե դրանք դնում ես կողք-կողքի, ապա պարզ է դառնում, որ ամեն ինչ արվել է, որպեսզի «ցավոտ զիջումների» ճանապարհին մեծ խոչընդոտներ չլինեն։

Այդ քայլերի շարքում է Սյունյաց հող պահող համայնքապետերի կալանավորումը։ Դրանից բացի, ամռանը՝ օգոստոսի 13-ին, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվեց լեգենդար զինվորական Ժիրայր Պողոսյանը։ Այդ կորպուսն է իրականացնում Սյունիքի պաշտպանությունը, իսկ Պողոսյանը բանակի այն գեներալներից է, որը հայրենիքի ամեն սանտիմետրի համար կյանքը կտար եւ պատերազմից հետո մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։

Պարզվում է, իշխանությունը մեծ ջանքեր է գործադրել, որ Պողոսյանն ինքնակամ հեռանա զբաղեցրած պաշտոնից, քանի որ նրա պայմանագրի ժամկետը դեռ չէր լրացել՝ նշանակվել էր 2018-ին։ Երբ խաղաղ ճանապարհով Պողոսյանից ազատվել չի ստացվել, նրան գործուղել են Ռուսաստան՝ ուսումնառության անվան տակ»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր

Ձեզ գուցե հետաքրքրի