Ներքին Խոսք 3 տարի առաջ - 11:56 18-04-2023

Եթե Ադրբեջանի հետ կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանո՞վ ՀՀ քաղաքացիները թույլ կտան դրանց ցավոտ լուծումների գործնական իրագործումը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում է՝ ներկայացնելու կառավարության 2021-2026թթ ծրագրի բյուջեի 2022թվականի կատարողականը։

Իր ելույթում Փաշինյանը խոսեց խաղաղության օրակարգից և ընդգծեց, որ խաղաղության հատատումը պետք է դրսևորվի հարևան չորս պետությունների հետ կարգավորված հարաբերություններով։

«Կառավարության պատասխանատվությունը ունի միայն մեկ արտահայտություն, դա խաղաղությունն է, ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ 4 հարևանների հետ։ Ու քանի որ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ խորացման խնդիր ունենք, ուրեմն` խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Հարցերի հարցը հետևյալն է՝ իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է իրագործելի: Այս հարցն ունի երկու երես. Առաջինը, որքանով Ադրբեջանի գործողությունները գործողությունները կլինեն խաղաղությանը միտված։ Եվ երկրորդ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, դրանք որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։

Բայց սա նույնպես մեր պատասխանատվությունն է մենք պետք է մեր մտքերի ու գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին և երբ նրանք դա հասկանան, նաև կընդունեն։

Ձեզ և մեզ հայտնի ուժերի առանցքային նպատակն է այնպես անել, որ մենք կորցնենք քաղաքացիների հետ մեր զրույցի, խոսակցության թելը, փակվենք կաբինետներում, կառավարական շենքերում ու կորցնենք էմոցիոնալ, քաղաքական կապը ՀՀ քաղաքացիների հետ»,–ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով` խաղաղությունը հնարավոր է, եթե միջազգային հարաբերություններում հստակ ճանաչեն ՀՀ 29 800 քկմ տարածքը և հայտարարենք, որ մենք որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունենք:

Նա հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Ադրբեջանի հետ հարաբերություններում ամեն ինչ շատ ավելի բարդ է. «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ: Նրա այս ընկալումը ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության, Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դառնում է կամ դարձել է էներգետիկ կամ լոգիստիկ խաչմերուկի ու նրա կարևորությունը թե ՌԴ-ի, թե որոշ արևմտյան երկրների համար մեծացել է: Այս իրավիճակը և ռիսկեր ունի, և հնարավորություններ: Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունը թերևս այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է ու դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի ու Վրաստանի դերը: Այս համատեքստում տարածաշրջանի կայունութունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենուս Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, որովհետև, եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, էներգետիկ առումով դա կարող է պրոբլեմ դառնալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար»:

Փաշինյանը հայտարարեց, որ անելու է հնարավորը Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն ու պարտավորվեն այսօր ու երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»,-ասաց Փաշինյանը և տեղեկացնելով, որ Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել են 2022-ին Պրահայում ու Սոչիում, հավելեց. «Այդուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ: Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ամբողջ ԽՍՀ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան