Արտաքին 4 տարի առաջ - 20:11 26-11-2021

Պուտինը ողջունել է Փաշինյանի և Ալիևի՝ առաջիկա հանդիպման պատրաստակամությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին հանդիպելու պատրաստակամությունը: Պուտինն այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Գիտեմ, որ առաջիկայում հանդիպում է նախատեսված նաեւ Բրյուսելում, դուք համաձայնել եք այնտեղ գնալ, այնտեղ հանդիպում անցկացնել: Մենք դա նույնպես ողջունում ենք: Որքան շատ լինեն անմիջական շփման հնարավորությունները, այնքան լավ։ Ես վերջերս այդ մասին խոսել եմ Եվրախորհրդի նախագահ պարոն Միշելի հետ, նա ձեզ սպասում է», - ասել է Պուտինը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին