Արտաքին 4 տարի առաջ - 18:38 26-11-2021

Լեհական սահմանը գրոհելիս ներգաղթյալները քարով հարվածել են լեհ զինծառայողի գլխին

Լեհաստանի սահմանապահ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Աննա Միխալսկայան հայտնել է լեհ-բելառուսական սահմանին ներգաղթյալների հետ տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ լեհ զինվոր է վիրավորվել։

Ինչպես պարզվել է, երեկ երեկոյան Մերձավոր Արևելքի երկրներից ներգաղթյալները, որոնք հավաքվել էին Բելառուսի կողմից, փորձել են գրոհել լեհական սահմանը Չերեմխա բնակավայրի շրջանում։ Հակաիրավական գործողություններին ընդհանուր առմամբ մասնակցել է մոտ 200 ներգաղթյալ։

«Այդ գործողությունների հետևանքով տուժել է լեհական բանակի զինվոր: Նրանք քարով հարվածել են նրա գլխին»,- նշել է Միխալսկայան։

Նրա խոսքով, ներկայումս զինծառայողը գտնվում է հոսպիտալում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի