Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:09 25-11-2021

Վարկով մեքենայից մինչև թանկ ժամացույցներ. ովքե՞ր են ՔՊ-ական հարուստ պատգամավորները

Նիկոլ Փաշինյանն իր լրագրողական ու ընդդիմադիր կյանքի ընթացքում փառաբանել է աղքատությունը և թիրախավորել հարուստներին։

Ութերորդ գումարման Ազգային ժողովը նախորդի հետ համեմատած՝ առանձնահատուկ է բավական տպավորիչ ունեցվածք հայտարարագրած պատգամավորների քանակով։ Ոմանք, չունենալով անգամ տարեկան եկամուտներ, հայտարարագրել են հարյուր հազարավոր դոլարների ֆինանսական միջոցներ և գույք։

Ստորեւ ներկայացնում ենք Ազգային ժողովի ամենահարուստ պատգամավորներին՝ ըստ իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրի։

Այսպիսով՝ հանրության մեջ ավելի շատ «աներձագ» մականունով հայտնի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ներկայացրել է միլիոնների հասնող հայտարարագիր։ Ոչ վաղ անցյալում վարկերով մեքենա գնող պատգամավորը երեք տարի անց ահա այսպիսի ունեցվածքի տեր է և սա միայն փաստաթղթերով։

Ինչ մնում է Փաշինյանի կողքիններին, ապա նրանց ապրելակերպն այժմ չի զիջում նախկինում նույն Փաշինյանի կողմից քննադատվածների ապրելակերպին։ Խոսքը, մասնավորապես, հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի համար «ախրանիկություն» անող ու նրա ջրի շիշը բռնող Հայկ Սարգսյանի մասին է, իսկ Հայկի եղբայրը՝ Նաիրին, Նիկոլի սելֆիի ձողիկը բռնողն էր ու հիմա աշխատում է որպես վարչապետի օգնական։

Հարուստ և «բոմոնդային կյանքով» ապրել սիրող Հայկը Զարեհ Սարգսյանի որդին է։ Եվ ուրեմն, Հայկ Սարգսյանը, ով պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքով, բազմաթիվ նյութականացված պատմությունների մեջ է հայտնվել հետհեղափոխական նոր Հայաստանում՝ թանկարժեք կաբրիոլետով Երևանում «դվիժենիներ» անելու պատմություններով։

Թանկանոց ժամացույց է հայտարարագրել եզդի պատգամավոր՝ իմքայլական Ռուստամ Բաքոյանը «Ռոլեքս», ով մինչ այդ աչքի չէր ընկնում իր ունեցվածքով։

Հայտարարագրերում առկա «թվերով» աչքի են ընկնում ՝

ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով հայտարարագրել է 30,000.00 և 11,999.00 ԱՄՆ դոլար, 9,797,090.00 և 2,000,000.00 ՀՀ դրամ:

ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով հայտարարագրել է 20,804.00 և 10,360.48 եվրո, 12,843,129.00 ՀՀ դրամ, 12,177.59 ԱՄՆ դոլար:

Խաչատուր Սուքիասյան, ով հայտարարագրել է 37 միավոր անշարժ գույք, 29 միավոր թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ՝ 12 ընկերություններում։

Շարքը լինելու է շարունակական։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին