Արտաքին 4 տարի առաջ - 09:59 25-11-2021

Չինաստանը կհրապարակի բարոյական կոդեքսը չպահպանող «վատ» հայտնիների ցուցակը

Չինաստանը կխստացնի հայտնի մարդկանց կողմից համացանցում տարածվող տեղեկատվության հսկողությունը: Կվերահսկվի նաև, թե հայտնիների մասին ինչ են գրում համացանցում նրանց ֆան-ակումբները։

Չինաստանի կիբերտարածության վարչությունը հայտարարել է, որ այդ միջոցառումներն ուղղված են դրական և առողջ ինտերնետ-միջավայրի ստեղծմանը: Կարգավորողի կարծիքով, աստղերի մասին բամբասանքների տարածումը և նրանց նկատմամբ չափազանց մեծ ուշադրությունը խաթարում են չինական հասարակության ավանդական արժեքները։

Գերատեսչության աշխատակիցները կհետևեն ոչ միայն հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունեցող առավել հայտնի մարդկանց անձնական էջերին, այլև այն կայքերին, որտեղ այդ հայտնիների մասին տեղեկություններ, ինչպես նաև նրանց մասնակցությամբ գովազդ է հրապարակվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը