Արտաքին 4 տարի առաջ - 16:58 24-11-2021

Իսկական մղձավանջ էր. Կիրկորովը՝ Ալլա Պուգաչովայից բաժանման մասին

Ռուս էստրադային երգիչ, դերասան, երգահան, երաժշտական ​​պրոդյուսեր, ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը OK! Magazine պորտալի լրագրողների հետ զրույցում վերհիշել է նախկին կնոջից՝ երգչուհի Ալլա Պուգաչովայից բաժանվելու իր կյանքի շրջանը, և թե ինքն ինչպիսի ապրումներ է ունեցել այդ ժամանակ:

Արտիստը խոստովանել է, որ բաժանումը տեղի է ունեցել ամանորյա գիշերը, ինչից ինքն իրեն անասելի միայնակ է զգացել։

«Նոր տարվա գիշերը տանը մենակ նստած էի, լիակատար դատարկության զգացում էր... Հոգիս ահավոր վատ էր... ուղղակի այրված հող: Ինձ համար դա ցնցում էր, սթրես, մղձավանջ»,- վերհիշել է երգիչը:

Նա նաև խոստովանել է, որ այդ գիշեր իրեն այցելել են «հիմար մտքեր», նա նույնիսկ դիմել է Աստծուն և խնդրել իրեն նշան տալ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Եվ շուտով նա ստացել է այդպիսի նշան:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է