Արտաքին 4 տարի առաջ - 13:18 24-11-2021

Ստամբուլում վերսկսվել է Խաշոքջիի սպանության գործով դատավարությունը

Ստամբուլի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում երեքշաբթի վերսկսվել են լրագրող Ջամալ Խաշոքջիի սպանության գործով լսումները։ Սաուդցի լրագրող Խաշոքջին, որը հայտնի է Ալ-Ռիադի քաղաքականության վերաբերյալ իր քննադատական ​​հոդվածներով, 2017 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում՝ համագործակցելով «The Washington Post»-ի հետ։ Նա անհետացել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում իր երկրի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո։ Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ Խաշոքջին սպանվել է հյուպատոսության շենքում ծագած կոնֆլիկտի արդյունքում։ Միջազգային հանրությունը դատապարտել է հանցագործությունը՝ կոչ անելով Ալ-Ռիադին թափանցիկ հետաքննություն անցկացնել։

Հատկանշական է, որ Խաշոքջիի սպանության գործով վերջնական դատավճիռը հրապարակվել է անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին Սաուդյան Արաբիայում։ Հինգ հոգի դատապարտվել է 20, երկուսը՝ 7, իսկ մեկ հոգի՝ 10 տարվա ազատազրկման։ Դատապարտյալների անունները ցայսօր չեն հաղորդվում։ Պաշտոնական Անկարային չի բավարարում Սաուդյան Արաբիայի վերջնական դատավճիռը և թագավորությանը կոչ է անում սպանության շարունակվող հետաքննության հարցում համագործակցել Թուրքիայի հետ։

Միաժամանակ, այս տարվա փետրվարի 26-ին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը զեկույց է հրապարակել Խաշոքջիի սպանության մասին։ Ըստ ամերիկյան կողմի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը հավանություն է տվել այս գործողությանը, քանի որ լրագրողին համարել է սպառնալիք։ Արդյունքում ԱՄՆ վարչակազմը հայտարարել է թագավորության 76 քաղաքացիների նկատմամբ վիզային պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք, ենթադրաբար, արտասահմանում կա՛մ սպառնացել են այլախոհներին, կա՛մ անցել են Խաշոքջիի սպանության գործով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը