Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:36 24-11-2021

Բահրեյնում իրանական գործակալական ցանց են բացահայտել

Բահրեյնի ՆԳՆ-ն հայտարարել է Իրանի գործակալների ցանցի բացահայտման մասին։ Գերատեսչության ղեկավարի խոսքով, մի քանի մարդ ձերբակալվել է ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով։ Ընդ որում, նրանց մոտ հայտնաբերել են իրանական արտադրության զենքեր և պայթուցիկներ։ Ձերբակալվածների թիվը, ինչպես նաև քաղաքացիությունը չի նշվում։

Բահրեյնում, որտեղ բնակչության մոտ յոթանասուն տոկոսը շիաներ են, իսկ պետությունը ղեկավարվում է սուննիների կողմից, Իրանի սպառնալիքի դեմ պայքարը շարունակական է, գրում է Directotare 4 Telegram-ալիքը: 2011թ.-ին «Արաբական գարունը» չշրջանցեց նաև թագավորությունը. այդ ժամանակ ցույցերի շարժիչ ուժը շիա մեծամասնությունն էր, որը, սակայն, ճնշվեց Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի գաղտնի ծառայությունների ու զինված ուժերի մասնակցությամբ։ Դրանից հետո երկրում հայտնվեց «Սարայա Ալ-Մուխթար» խմբավորումը, որը հազվադեպ ու աննշան ահաբեկչություններ էր իրականացնում։ Բայց Իրաքում Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո կազմակերպության ղեկավարությունը հայտարարեց ընկերոջ վրեժը լուծելու մտադրության մասին։ 2020թ.-ի սեպտեմբերին Բահրեյնի հատուկ ծառայությունները կանխեցին օտարերկրյա դիվանագետների դեմ նախապատրաստվող մի շարք ահաբեկչական հարձակումներ, որոնց հետևում կանգնած էր խմբավորումը։ Մեկ ամիս անց թագավորության դատարանը դատապարտեց հիսունմեկ անձի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապեր ունենալու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը