Արտաքին 4 տարի առաջ - 10:10 24-11-2021

Փրկարարները Վրաստանի լեռներում հայտնաբերել են ֆուտբոլային ակումբի տիրոջ դին

Վրաստանում փրկարարները Կազբեգիի մունիցիպալիտետում, Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրից ոչ հեռու, Դեդաենա գագաթի մոտ հայտնաբերել են գործարար և «Զեստաֆոնի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Իլիա Կոկայաի դին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Հաղորդվում է, որ գործարարը զոհվել է գագաթ բարձրանալիս։

2004թ.-ին նա դարձել է «Զեստաֆոնի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը, որը երկու անգամ Վրաստանի չեմպիոն է դարձել։ 2003-2007թթ.-ին Կոկայան հիմնադրել և դարձել է Zestafon Ferroalloy գործարանի հիմնական բաժնետերը։

Նշվում է, որ գործարարը տարված էր լեռնագնացությամբ։ Մեկ ամիս առաջ նա հաղթահարել էր աֆրիկյան մայրցամաքի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարոն (գրեթե 6 կմ), Տանզանիայի և Քենիայի սահմանին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը