Ներքին 4 տարի առաջ - 23:14 23-11-2021

Չեմ կարծում, թե Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ և հարթակ է: Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն որ իրավիճակում կարող է դիտարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը:

«Չեմ կարծում՝ Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, քանի որ ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ և հարթակ է: Որպես նախագահող երկիր՝ պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- ասաց Փաշինյանը:

Նա արձանագրեց, որ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը Թուրքիայի հետ թյուրքական աշխարհի ռազմավարություն ստորագրեցին, ինչը իրողություն է, որը չի կարող որևէ ազդեցություն չթողնել: «Հաջորդ իրողությունն այն է, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, և այդ գործընկերությունն անգնահատելի է: Ուզում եմ ընդգծել, որ չափազանց բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Չափազանց բարձր եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է արձանագրենք նաև, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այնուամենայնիվ Ադրբեջանի թշնամին չէ, այլ բարեկամ ու դաշնակից է»,- ասաց գործադիրի ղեկավարը: Նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանի դաշնակիցներն ու գործընկերներն օգտագործեն քաղաքական լծակները՝ փոխադարձ ճանաչված իրավունքները պաշտպանելու նպատակով:

«Մյուս կողմից, Հայաստանն ինքն իրեն չի սահմանափակելու միջազգային ամենատարբեր ատյաններում ու օղակներում: Փորձ է արվում հակադրել Բրյուսելի ու Սոչիի հանդիպումները: Դրանց մեջ չկա որևէ հակադրություն կամ հակասություն, որովհետև մենք չենք կարող հրաժարվել՝ աջակցելու որևէ գործընկերոջ առաջարկից»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետք է օգտվեն այլ կողմի փորձից և աջակցությունից՝ կայունացնելու իրավիճակը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից