Ավելին 5 տարի առաջ - 22:57 23-11-2021

Հայտնաբերվել է ծանր ընթացքով COVID-19-ի անսպասելի ազդեցություն

Ժնևի համալսարանական հիվանդանոցների բժիշկները պարզել են, որ SARS-CoV-2 վարակը կարող է առաջացնել այնպիսի ատիպիկ ախտանիշներ, ինչպիսիք են ցավի ընկալման փոփոխությունները: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։

Մինչ այժմ համարվում էր, որ կորոնավիրուսը սրում է քրոնիկական ցավը։ Բայց շվեյցարացի գիտնականների թիմն առաջին անգամ հայտնաբերել է ցավի ժամանակավոր նվազում քաղցկեղով հիվանդների մոտ, ովքեր տառապում են COVID-19-ի ծանր ընթացքով:

Նշվում է, որ վարակվելուց որոշ ժամանակ առաջ 67-ից 84 տարեկան երեք տղամարդիկ խորհրդակցել են օփիոիդների ազդեցությանը չդիմացող քաղցկեղի ուժեղ ցավի մասին:

COVID-19-ի պատճառով հետագա հոսպիտալացման ընթացքում բոլոր հիվանդները նկատել են ցավային նոպաների նվազում կամ նույնիսկ անհետացում:

Նմանատիպ ազդեցություն է նկատվել ծանր COVID-19-ով հիվանդների զգալի մասի մոտ. չնայած թթվածնի ցածր մակարդակին՝ նրանք շնչառության պակաս չեն զգացել:

Հետազոտողները պարզաբանել են, որ ցավի ու շնչահեղձության զգացումը կապված է ուղեղի այն հատվածի աշխատանքի հետ, որը կոչվում է կղզու կեղև։ Նրանք ենթադրում են, որ վիրուսի անմիջական ազդեցության կամ COVID-19-ի ծանր ձևին բնորոշ ծանր բորբոքման հետևանքների պատճառով կարող է առաջանալ այս հատվածի դիսֆունկցիան։

Կա նաև այլընտրանքային վարկած, որ հիվանդները կարող են ցավ չզգալ կորոնավիրուսի հետ կապված ծայրամասային նյարդային համակարգի վրա դրա ազդեցության պատճառով։

Դիտարկումները հաստատելու համար անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինացի գիտնականները հայտնաբերել են նյութեր, որոնք կարող են կանխել սուր թոքաբորբը կորոնավիրուսի ծանր դեպքերում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին

Ձեզ գուցե հետաքրքրի