Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:42 13-07-2025

Երբեմն՝ լռությամբ, երբեմն՝ խոսքով, բայց միշտ՝ ընթացքով, Վեհափառը վկայել է հավատքի նկատմամբ իր հաստատակամությունը

Տեր Վրթանես Բադալյանի գրառումը.

«Սիրելի՛ հավատացյալներ,

Այս փոթորկալից ժամանակներում, երբ փորձություններն ու հալածանքները մի նոր տեսքով փորձում են խաթարել մեր հոգևոր խաղաղությունն ու ազգային միաբանությունը, արժե կանգ առնել և խոկալ՝ մեր Եկեղեցու ներկայիս ընթացքի և հատկապես մեր սիրելի հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաքելության շուրջ։

Մենք պետք է գիտակցենք և գնահատենք այն անբաժանելի նվիրվածությունը, որ տարիներ շարունակ դրսևորվել է Վեհափառ Հայրապետի կողմից։ Տասնամյակներ շարունակ նա իբրև Աստծո հավատավոր սպասավոր, առանց վարանելու կանգնած է եղել մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում որպես ժրաջան մշակ թե՛ աղոթքի, թե՛ ազգային հոգսերի, թե՛ եկեղեցական վերազարթոնքի առաջին գծում։ Երբեմն՝ լռությամբ, երբեմն՝ խոսքով, բայց միշտ՝ ընթացքով, նա վկայել է հավատքի նկատմամբ իր հաստատակամությունը։

Արժե հիշել, որ նրա շնորհիվ վերազարթնեց Սուրբ Էջմիածնի կյանքը՝ կրթության, դիվանագիտության, բարեգործության և հոգևոր առաքելության դաշտերում։ Նրա հայրական խնամքով կրթվեցին և այսօր ծառայում են բազմաթիվ հոգևորականներ, այդ թվում ինքս՝ Հայաստանում ու սփյուռքում՝ առաջնորդելով համայնքները դեպի Ավետարանի լույսը։

Երբ ոմանք փորձեցին խավարեցնելու Եկեղեցու լույսը՝ սուտ խոսքով, մեղադրանքներով ու կեղծ քարոզչությամբ, նա մնաց լուռ, ինչպես Քրիստոս՝ դատաստանի առաջ. ոչ թե թույլության, այլ մեծության լռություն՝ թողնելով, որ գործերը խոսեն իր փոխարեն։ Եվ այսօր մենք՝ հավատացյալներս, կոչված ենք ոչ միայն տեսնելու, այլ նաև արժևորելու այդ լռության մեջ դրսևորված անսասան հավատն ու ծառայությունը։

Սիրելինե՛ր, եկե՛ք ամուր լինենք մեր սուրբ հայրերի օրինակով, եկե՛ք հպարտությամբ և հավատարմությամբ կանգնենք մեր Եկեղեցու կողքին՝ հավատալով, որ նրա գլխին կանգնած առաջնորդը Տիրոջ կամքով է դրված, ոչ թե մարդկանց քմահաճությամբ։ Եկե՛ք միաբան աղոթքով խնդրենք Տիրոջից, որ զորացնի մեր հայրապետին՝ ինչպես Մովսեսին՝ թշնամական հողմերի դիմաց, ինչպես Պետրոսին՝ վարդապետության ջրերում, ինչպես Գրիգոր Լուսավորչին՝ լույսը բերելու ճանապարհին։

Ով կանգնած է առաջնորդի կողքին դժվար պահին, նա կանգնած է Քրիստոսի կողքին։

Եվ ով պաշտպանում է իր Սուրբ Եկեղեցին՝ ճշմարտության ու խոնարհության մեջ, նա մեծ պիտի կոչվի Երկնքի Արքայությունում։

Ամեն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ