Ներքին 4 տարի առաջ - 20:57 23-11-2021

Վարչապետը կարևորում է Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումների հաճախակիացումը

Ընդհանուր իրողությունից բխում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումները լինեն ավելի հաճախ, որպեսզի հնարավոր լինի կարգավորել իրադրությունն ու գտնել լուծումներ՝ փորձելով խուսափել ճգնաժամերից: Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Երևանն ու Բաքուն որոշել հանդիպման նպատակով օգտագործել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հարթակը, որը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից:

«Ես դեռևս ամռանը մի քանի անգամ հայտարարել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Ինչպես գիտեք, ԱԳ նախարարներն այդ ֆորմատով արդեն հանդիպումներ ունեցել են: Մենք ակնկալում ենք և սպասում ենք, որ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կազմակերպի այդպիսի հանդիպում: Մեր արդեն նախապես դրա մասին հայտարարել ենք, մեր պատրաստակամությունն ենք արտահայտել»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով դեկտեմբերի 15-ի Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման մասին, նա նշեց, որ դա նորություն չէ, քանի որ Եվրամիության նախագահ Շառլ Միշելը դեռ ամռանը տարածաշրջան կատարած այցի շրջանակում այդպիսի գաղափար էր առաջ քաշել՝ ասելով, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն է տեղի ունենալու և առաջարկել էր կազմակերպել նման հանդիպում: «Ես այդ գաղափարը չեմ մերժել, ընդունել եմ՝ ասելով, որ դեկտեմբերին մոտ ավելի կհստակեցնենք: Արդեն հայտնի հանգամանքներում նա զանգահարել է և՛ ինձ, և՛ Ադրբեջանի նախագահին, և մենք երկուստեք հաստատել ենք մասնակցությունը և՛ ԱլԳ գագաթնաժողովին, և՛ գագաթնաժողովի շրջանակում պատրաստակամություն ենք հայտնել հանդիպել»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի