Արտաքին 4 տարի առաջ - 18:07 23-11-2021

Բժիշկները վեյպինգը գեների համար համարել են նույնքան վտանգավոր, որքան ծխելը

Վեյպինգը հանգեցնում է նույն գեների աշխատանքի խախտումներին, ինչ ծխելը, հաղորդում են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանին կից Քեկի բժշկական դպրոցի գիտնականները: Նրանք մանրամասները հայտնում են Scientific Reports ամսագրի հոդվածում:

Հետազոտողները ընտրել են 82 առողջ կամավորների և նրանց բաժանել երեք խմբի՝ ծխողներ, վեյպերներ (ինչպես անցյալում ծխողներ, այնպես էլ ոչ) և երբեք չծխածներ և ոչ վեյպերներ: Նրանք մանրամասն հարցեր են տվել մասնակիցներին իրենց ծխելու պատմության մասին, ինչպես նաև չափել են նրանց օրգանիզմում կոտինինի՝ նիկոտինի քայքայման արտադրանքի խտությունը:

Այս հետազոտությունը հաստատել է ավելի վաղ արված եզրակացությունները. և ծխելուց, և վեյպինգից տուժում են միևնույն գեները: Ամենից շատ բաժին է ընկնում միտոքոնդրիալ ԴՆԹ-ին և այն գեներին, որոնք կարգավորում են իմունային պատասխանը և օրգանիզմում բորբոքման մակարդակը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը