Արտաքին 4 տարի առաջ - 16:08 23-11-2021

Տղամարդը ինքնասպանություն է գործել ինքնաթիռում. ԶԼՄ-ներ

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրից Սամարա թռչող ուղևորատար ինքնաթիռում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նշվում է, որ նախօրեի գիշերը «ուղևորներից մեկը ինքնաթիռի թռիչքից հետո գնացել է զուգարան և, ներսից փակելով դուռը, ինքնասպանություն է գործել»։

Երբ մյուս ուղևորներն ու անձնակազմի անդամները բացել են սանհանգույցը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու՝ առանց կենդանության նշանների: Բորտուղեկցորդները փորձել են նրան վերակենդանացնել, սակայն նա մահացել է։

Որոշում է կայացվել արտակարգ վայրէջք կատարել Կահիրեում։ Այնտեղ հյուպատոսի հետ խորհրդակցելուց հետո մարմինը տեղափոխել են բեռնախուց, իսկ ինքնաթիռը շարունակել է թռիչքը Սամարա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան