Արտաքին 4 տարի առաջ - 19:57 23-11-2021

Բրիտանացի պահպանողականները վրդովված են Պեպպա խոզուկի մասին Բորիս Ջոնսոնի պատմություններից

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցությունը մտահոգությամբ է հետեւում երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի գործողություններին։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Հրապարակման համաձայն՝ պատգամավորները կասկածել են պետության ղեկավարի իրավասությանը գործարար համաժողովում նրա ելույթի պատճառով, որի ժամանակ նա կորցրել է իր ելույթի տեքստը և մասնակիցներին պատմել Peppa Pig's World զվարճանքների այգի այցելելու մասին, ինչպես նաև ցույց է տվել, թե ինչպես է «գռմռում» Tesla էլեկտրական մեքենաների շարժիչը։

Ինչպես նշում է թերթը, մի շարք պահպանողականներ վարչապետի գործողությունները համարում են «անկարգ» և չեն բացառում, որ Ջոնսոնն աստիճանաբար կորցնում է վստահությունը սեփական կուսակցության նկատմամբ. որոշ պատգամավորներ ուղղակիորեն իրենց հիասթափությունն են հայտնել բիզնեսի ներկայացուցիչների առաջ նրա սկանդալային ելույթից հետո։

Սակայն վարչապետի ելույթը որոշակի տարակուսանք է առաջացրել ոչ միայն քաղաքական գործիչների, այլեւ գործարարների շրջանում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի փոքր բիզնեսի ֆեդերացիայի նախագահ Մայք Չերին հայտարարել է, որ ոչ միայն այս ելույթը, այլեւ իշխանությունների վերջին որոշ որոշումները ստիպում են մտածել՝ արդյոք կառավարությունը մոլորված է։

Ավելի վաղ Բորիս Ջոնսոնն ասել էր, թե ինչ է մտածում Peppa Pig-ի մասին։ Ըստ նրա՝ այս մուլտհերոսի աշխարհը «իր տեղն է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի