Արտաքին 5 տարի առաջ - 23:18 22-11-2021

ԱՄՆ-ն մի շարք այլ երկրների հետ կբացի իր՝ նավթի ռազմավարական պաշարների մի մասը․ Bloomberg

Նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է հայտարարել երկրի ռազմավարական նավթային պաշարներից նավթի բացթողման մասին։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Ակնկալվում է, որ դա տեղի կունենա երեքշաբթի՝ նոյեմբերի 23-ին:

Վերջերս Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը շաբաթվա ընթացքում նվազել է 3,6%-ով։ Ընդամենը մեկ ամսում Brent-ը էժանացել է 8%-ով, իսկ WTI-ն՝ 9%-ով։

Bloomberg-ը նշում է, որ դա, մասնավորապես, տեղի է ունեցել Բայդենի որոշման ֆոնին։ Վառելիքը կորցնում է արժեքը. ցանկացած ազգային վաճառք պետք է բավականաչափ նշանակալի լինի գների բարձրացման համար:

Գործակալությունը նշում է, որ OPEC +-ը կարող է կարգավորել արտադրությունը, եթե նավթի սպառողները բաց թողնեն իրենց պաշարները։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն այլ երկրներին խնդրել է նավթի մի մասը բաց թողնել ռազմավարական պաշարներից։ Վաշինգտոնը, իբր, առաջարկել է նման քայլի գնալ՝ աշխարհում էներգառեսուրսների արժեքը նվազեցնելու և տնտեսությունը վերականգնելու համար։

Աղբյուրները նշում են, որ վերջին շաբաթների ընթացքում Բայդենը և նրա օգնականները այդ հարցը բարձրացրել են իրենց մերձավոր դաշնակիցների, այդ թվում՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Հնդկաստանի, ինչպես նաև Չինաստանի հետ քննարկումներում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է