Ավելին 5 տարի առաջ - 23:03 21-11-2021

Գիտնականները պարզել են, թե ովքեր ընդհանրապես չեն հիվանդանում կորոնավիրուսով

Nature պարբերականը հրապարակել է Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի կայսերական քոլեջի NHS Trust-ի գիտնականների հետազոտությունը, որը հայտնում է, թե մարդկանց որ կատեգորիան է տանում կորոնավիրուսը որպես սովորական հիվանդություն կամ ընդհանրապես չի վարակվում:

Իրենց ուսումնասիրության համար գիտնականները դիտարկել են 750 բուժաշխատողների, որոնք մշտական ​​կապի մեջ են եղել կորոնավիրուսով հիվանդների հետ: Պարզվել է, որ բժիշկներից ոմանց մոտ ՊՇՌ թեստի պատասխանը երբեք դրական չի եղել։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ նման մարդկանց մոտ բջջային իմունային համակարգի առաջնային արձագանքն այնքան ուժեղ է, որ այն պարզապես չի հասնում հակամարմինների փուլին։ Վիրուսը ոչնչացվում է T-լիմֆոցիտներով: Նման մարդկանց մոտ կորոնավիրուսի արտաքին նշաններ նույնպես չեն հայտնաբերվել, նաև հակամարմիններ չեն հայտնաբերվել։

Այս բժիշկների օրգանիզմը պաշտպանված է եղել հատուկ T-բջիջների շնորհիվ, որոնք հիշում են հարուցիչը։ Բայց դեռ պարզ չէ, թե որքան է տևում նման պաշտպանությունը և որքան ուժեղ է այն։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է