Ավելին 4 տարի առաջ - 22:52 20-11-2021

Կուբայի բնակչուհին պատմել է, որ Մարադոնան 20 տարի առաջ բռնաբարել է իրեն

Կուբայի բնակչուհի Մավիս Ալվարեսը պատմել է, որ 20 տարի առաջ իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի կողմից։ Այս մասին հայտնում է Infobae-ն։

«Մայրիկը եկավ ինձ տեսնելու, երբ մենք Հավանայում էինք, և Մարադոնան չցանկացավ, որ նա տեսնի իրեն: Նա փակեց բերանս, որպեսզի ես չգոռամ, և զայրացավ ինձ վրա»,- ասել է Ալվարեսը։

Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին։ Նոյեմբերի 3-ին նախկին մարզիկի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի սուբդուրալ հեմատոմա։ Հաջորդ օրը նրան վիրահատել էին։ Նոյեմբերի 12-ին արգենտինացին դուրս էր գրվել հիվանդանոցից։

Որպես ֆուտբոլիստ Մարադոնան հանդես է եկել «Արգենտինոս Խունիորս», «Բոկա Խունիորս», «Բարսելոնա», «Նապոլի», «Սևիլիա» և «Նյուելս Օլդ Բոյս» ֆուտբոլային ակումբներում։

Արգենտինայի հավաքականի կազմում նա մասնակցել է 91 հանդիպման, որոնցում դարձել է 34 գոլի հեղինակ։ 1986 թվականի աշխարհի առաջնության ավարտին Մարադոնան ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։ Աշխարհի հաջորդ առաջնությունում հարձակվողը դարձել է մրցույթի արծաթե մեդալակիր։

Ավելի վաղ 1986 թվականի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան հայտնել էր, որ ֆուտբոլիստի մահվան պատճառ է դարձել վատ բժշկական օգնությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը