Արտաքին 4 տարի առաջ - 13:59 20-11-2021

Astra ընկերության հրթիռը ուղեծիր է տեղափոխել ԱՄՆ տիեզերական ուժերի բեռները

Ամերիկյան Astra մասնավոր ընկերությունը Rocket 3.4 թեթև հրթիռ-կրիչի հաջող արձակում է իրականացրել ԱՄՆ տիեզերական ուժերի փորձնական բեռով։ Այն դուրս է բերվել Երկրի ուղեծիր, նոյեմբերի 20-ին Twitter-ում հաղորդել է ընկերությունը:

Հրթիռն արձակվել է ԱՄՆ Ալյասկա նահանգում գտնվող Խաղաղօվկիանոսյան տիեզերական համալիրից, ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 01:16-ին։

STP-27AD2 առաքելության շրջանակում արդյունավետ բեռների հիմանական մասը կազմել են ԱՄՆ տիեզերական ուժերի չափիչ գործիքները: Rocket 3.4 կրիչը կարող է մինչև 150 կգ արդյունավետ բեռներ տեղափոխել 500 կիլոմետրանոց արևասինքրոն ուղեծիր: Գործարկման ընթացքում փորձարկվել են ամերիկյան խոստումնալից ռազմական մինի արբանյակները ուղեծիր դուրս բերելու հրթիռի հնարավորությունները։ Տիեզերանավի իրական դուրս բերում չի իրականացվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում