Արտաքին 4 տարի առաջ - 23:28 19-11-2021

Սաակաշվիլիին բանտային կլինիկայից կտեղափոխեն Գորիի զինվորական հոսպիտալ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով երկար հացադուլից հետո հայտնվել է բանտային կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում, կտեղափոխվի Գորիի զինվորական հոսպիտալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

«Սա այն վայրն է, որտեղ նրա առողջությունն ու անվտանգությունը կլինի առավելագույնս պաշտպանված»,- նշել է ԱՆ ղեկավարը։

Նա նշել է նաև, որ Սաակաշվիլիին հիվանդանոց տեղափոխելու համար կպահանջվի իր համաձայնությունը։ Միաժամանակ քաղաքական գործիչը պետք է երաշխավորի, որ կդադարեցնի հացադուլը և սադրանքներ չի անի։

Նախօրեին հաղորդվել էր, որ նախկին նախագահը բանտային հիվանդանոցում ուշագնաց է եղել։ Որոշվել է նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։ Խորհրդակցությունը, որը հավաքել էր բանտի ռեանիմատոլոգը, քաղաքական գործչի վիճակը գնահատել է ծանր։ Բժիշկներն ասել են, որ անհրաժեշտ է Սաակաշվիլիին տեղափոխել բազմաբնույթ հիվանդանոց, որտեղ, ի թիվս այլ բաների, կա վերակենդանացման բաժանմունք։

Նախկին նախագահը Թբիլիսիում ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ Ուկրաինայից հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո։ Ազատազրկման առաջին օրը նա հացադուլ է հայտարարել։

Սաակաշվիլին հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել երկու քրեական գործով։ Ընդհանուր առմամբ՝ նա դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում