Արտաքին 5 տարի առաջ - 18:00 19-11-2021

Վրաստանը հայտարարել է, որ Սաակաշվիլին գլխուղեղի լուրջ հիվանդություն ունի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտում այցելած մասնագետները գլխուղեղի լուրջ հիվանդություն են հայտնաբերել, ինչի պատճառով քաղաքական գործչի մոտ ամենայն հավանականությամբ կարող է զարգանալ կոմա, որը կարող է ավարտվել մահացու ելքով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միխեիլ Սաակաշվիլիի մոտ կանխատեսված կլինիկական սրացումներից մեկը տեղի է ունեցել երեկ։ Տեղեկանալով ստեղծված բարդ իրավիճակի մասին՝ փորձագիտական ​​խմբի անդամները հաստատել են Միխեիլ Սաակաշվիլիին բարձր տեխնոլոգիական հիվանդանոց անհապաղ տեղափոխելու անհրաժեշտությունը»,- ասվում է օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Դրանում նշել են, որ Հանրային պաշտպանի մի խումբ մասնագետների կողմից ավելի վաղ հրապարակված առաջարկների անտեսման պատճառով Սաակաշվիլիի մոտ առաջացել է ծանր բարդություն՝ Վերնիկեի էնցեֆալոպաթիա։

Միաժամանակ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ գերատեսչությունը որոշում է կայացրել Սաակաշվիլիին տեղափոխել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ։ Նա հավելել է, որ բուժման կուրսի ավարտից հետո քաղաքական գործչին կվերադարձնեն Ռուսթավիի բանտ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է