Արտաքին 4 տարի առաջ - 12:31 19-11-2021

Նոր դիվանագիտական լարվածություն թուրք-բուլղարական հարաբերություններում

Թուրքիայում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն, գրում է ermenihaber-ը:

Պատճառն այն է, որ նախօրեին պաշտոնական Սոֆիան Թուրքիային մեղադրել էր Բուլղարիայում նոյեմբերի 14-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև ներքին գործերին միջամտելու մեջ: Այդ հարցով նույնիսկ Բուլղարիայի արտգործնախարարություն էր կանչվել Թուրքիայի դեսպանը:

Արտգործնախարարությունում տեղի ունեցած զրույցի ժամանակ թուրքական կողմը հերքել է այն մեղադրանքները, ըստ որոնց՝ Անկարան ընտրությունների օրը փորձել է ուղղորդել Բուլղարիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Թուրքիայում:

Բանն այն է, որ Բուլղարիայի նախագահական ընտրություններին մասնակցել էր ազգությամբ թուրք թեկնածու Մուստաֆա Քադայը և դրանով է պայմանավորված Թուրքիայի միջամտությունը: Եվ չնայած այդ ամենին՝ ընտրությունների արդյունքում նա զբաղեցրել է 3-րդ տեղը, հավաքելով 13 տոկոս ձայն, իսկ նրա ղեկավարած կուսակցությունը՝ 11 տոկոս ձայն:

Անկարան նաև հերքել է Բուլղարիայի այն հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան միջամտում է այդ երկրի ներքին գործերին:

Փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքջըն բուլղարացի դեսպանի հետ զրույցում նշել է որ ընտրությունների օրը Թուրքիան միայն «համապատասխան պայմաններ է ստեղծել Թուրքիայի տարածքում» Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող անձանց քվեարկությունը ապահովելու համար:

Նշվել է, որ բուլղարացի դեսպանին հանձնվել է դիվանագիտական նոտա:

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը