Արտաքին 1 ամիս առաջ - 18:55 24-08-2026

Թուրք-հունական նոր լարվածություն

Թուրքիան 2026-ի օգոստոսի 15-ին հայտարարել էր, որ երկու ծովային ազգային պարկ է ստեղծում Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում։

Թուրքական մամուլը նշել է, որ այդ քայլն արվել է՝ ի պատասխան Հունաստանի կողմից ավելի վաղ հայտարարված ծովային պարկերի ստեղծման։ Նշվում է, որ Հունաստանը պատրաստվում է գործողություններ ձեռնարկել Անկարայի կողմից «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) օրենքի ընդունումից հետո:

Հունական կողմն իր հերթին հայտնել է, որ քննարկման է դրվում Կրետեից հարավ գտնվող տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն երկարացնելու հնարավորությունը։ Հունական մամուլի պնդմամբ՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը նախատեսում է արգելափակել Թուրքիայի և Եվրոպայի միջև նախատեսված վիզայի ազատականացման համաձայնագիրը և ռազմական համագործակցությունը։

Բացի այդ հունական կողմը նախատեսում է նաև սառեցնել երկկողմ հարաբերությունները, չեղարկել Նյու Յորքում հաջորդ ամիս կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Էրդողան-Միցոտակիս հանդիպումը։ Ըստ թուրքական մամուլի՝ Հունաստանը հակաքայլ է անում ու թիրախը Թուրքիայի վիզային ազատականացման հարցն է։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը