Արտաքին 5 տարի առաջ - 11:21 19-11-2021

Ֆրանսիայի ղեկավարը բացատրել է, թե ինչու չի խստացրել կարանտինը չպատվաստվածների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրում չպատվաստվածների համար լոքդաուն մտցնելու անհրաժեշտություն չկա։ Քաղաքական գործիչը բացատրել է, որ երկրում կան սանիտարական անցաթղթեր, և դա բավական է, գրում է The Guardian-ը։

«Երկրներում, որտեղ չպատվաստվածներին արգելվում է մուտք գործել տարբեր հաստատություններ, առողջության անձնագրերն ուժի մեջ չեն մտել: Իսկ Ֆրանսիայում նման քայլի անհրաժեշտություն չկա»,- ասել է Մակրոնը։

Նա նաև նշել է, որ երկրի իշխանությունները քննարկում են վերապատվաստումը նման անցաթղթերի երկարաձգման նախապայման դարձնելու հարցը։

«Երրորդ դեղաչափի հարցով սպասում եմ սանիտարական իշխանությունների կարծիքին, և եթե պարզվի, որ այն արդյունավետ է, ապա, իհարկե, դա նույնպես կնշվի սանիտարական անցաթղթերում»,- ասել է երկրի ղեկավարը։

Ֆրանսիայում, օգոստոսի 9-ից, գրեթե ամենուր՝ թատրոններ, սրճարաններ, ռեստորաններ, ծերանոցներ, առևտրի կենտրոններ, բժշկական և սոցիալական հաստատություններ, արգելվում է մուտք գործել առանց բժշկական անցաթղթի։ Համապատասխան կանոնները վերաբերում են 12 տարեկանից բարձր քաղաքացիներին։ Սանիտարական անցաթղթերի համակարգը կգործի մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին