Արտաքին 4 տարի առաջ - 20:48 23-02-2022

Իտալիան չեղարկել է կարանտինը օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Մարտի 1-ից Իտալիայի իշխանությունները կհանեն կարանտինը բոլոր զբոսաշրջիկների, այդ թվում՝ ոչ եվրոպական երկրներից ժամանողների համար։ Այս մասին հայտնում է Corriere Della Sera-ն։

Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզայի նոր կանոնակարգի համաձայն՝ մարտի 1-ից բոլոր օտարերկրյա ճանապարհորդները կենթարկվեն նույն կանոններին, որոնք վերաբերում են եվրոպական երկրների զբոսաշրջիկներին։ Այսպիսով, Իտալիա մուտք գործելու համար բավարար կլինի երեք պայմաններից մեկը՝ COVID-19-ի դեմ պատվաստման վկայական, անցյալում հիվանդության վկայագիր կամ բացասական PCR թեստ։

Այնուամենայնիվ, նշվում է, որ զբոսաշրջիկները, ովքեր պատվաստված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից չճանաչված դեղամիջոցներով, պատվաստման վկայականի փոխարեն պետք է ներկայացնեն բացասական PCR թեստի արդյունք։

Հաղորդվում է, որ ձեռնարկված միջոցառումը պետք է նպաստի օտարերկրյա զբոսաշրջիկների համար երկրի վաղ բացմանը, բնականոն կյանքի վերադարձին և տնտեսական աճին։

Փետրվարի սկզբին Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել երկրում կորոնավիրուսային սահմանափակումները և քննարկում է հնարավորինս շուտ բացել սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Այսպիսով, ըստ վարչապետ Մարիո Դրագիի, մշակվում են մի շարք միջոցառումներ՝ աստիճանաբար մեղմելու կորոնավիրուսային կանոնները և բացելու պետությունը ճանապարհորդների համար։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին