Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:51 18-11-2021

Եթե այսօր չհամախմբվենք, ապա վաղը բոլորս պատասխանատու կլինենք Հայաստանի կործանման համար․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կոչ բոլորին

Դիմում եմ բոլոր նրանց, ում համար իսկապես ծանր էր Արցախի կորուստը, ով իսկապես անհանգստացած է Սյունիքի հնարավոր կորստով։ Խոսքս չի վերաբերում զանազան կեղծ քաղաքագետներին, հասարակական գործիչներին, հայրենասերի դիմակի տակ թաքնված սրիկաներին, ովքեր իբր քննադատելով, իրականում սատարում են ազգադավին, ներեցեք, նաև ժողովրդի ստվար զանգվածին։

Այսօր, եթե չհամախմբվենք, մոռանալով միմյանց նկատմամբ տարբեր վերապահումներն ու վիրավորվածությունը, անկախ լևոնական, ռոբերտական, սերժական կամ չգիտեմինչական լինելուց, ապա վաղը բոլորս պատասխանատու կլինենք Հայաստանի կործանման համար։ Եվ, այլևս չպատմենք հեքիաթներ, թե ով էր մեղավոր՝ ռուսը, թուրքը, ադրբեջանցին, հրեան, ֆրանսիացին, թե ամերիկացին։ Մեղավոր և պատասխանատու կլինենք բոլորս»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ