Խոսք 5 տարի առաջ - 17:45 27-06-2021

Պատասխանատու ենք բոլորս ու այդ թվում ընդդիմությունը, որ «խաղացինք» կապիտուլյանտի խաղի կանոններով․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մենք գերադասեցինք անպատվությունը արժանապատվությունից։

Մենք ընտրեցինք ազգային նվաստացման ուղին,բայց ամենևին չենք խուսափել նոր սպառնալիքներից ու պատերազմից։

Մենք մերժեցինք հաղթանակը և ընտրեցինք կապիտուլյացիան։

Մենք մեր երեխաների համար ցանկանում էինք խաղաղություն,բայց ընտրեցինք թուրքական հպատակությունը։

Մենք մեր ձեռքով բացեցինք «Հայաստանի դարպասները» ներսից։
Հասկանում ենք այսքանը, թե՞ ոչ։

Ո՞վ է մեղավոր և պատասխանատու այս ամենի համար։
Մեղավոր է կապիտուլյանտն ու նրան սատարողները, բայց պատասխանատու ենք բոլորս ու այդ թվում ընդդիմությունը, որ «խաղացինք» կապիտուլյանտի խաղի կանոններով։

Իսկ արդյունքում վտանգված է անկախ պետականությունը։
Այսպես շարունակելու դեպքում մենք՝ որպես հասարակություն, արժանի չենք լինի ինքնիշխան ու անկախ Հայաստանի։
Սա է իրականությունը։

Հույս կա՞։ Հույսը միշտ կա։ Դրա համար հավատ է պետք առ Աստված և հրաժարում կուռքերից, սեր հայրենիքի ու համերկրացու հանդեպ, բայց ոչ երբեք «կենացներով լի գինետնային հայրենասիրություն» և իհարկե սեփական սխալների գիտակցում ։

Եվ վերջապես՝ հրաժարում արտագաղթի գաղափարից ։
Հայաստանն Աստծո կողմից մեզ տրված հայրենիք է, հայրենիքը այսօր ծանր վիրավոր է և մեր յուրաքանչյուրի հոգածության կարիքն ունի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում