Ներքին 4 տարի առաջ - 11:26 16-11-2021

ԱԺ-ում այս պահին «թիթեռ են նկարում»

Այսօր առավոտյան ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հերթական նստաշրջանի մեկնարկին հայտարարեցին, որ բոյկոտում են ԱԺ հերթական նիստերը, քանի որ կան անվտանգային ավելի կարևոր հարցեր, որոնց խորհրդարանը չի անդրադառնում։

«Երեկ ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին ԱԺ արտահերթ խորհրդի նիստ, որպեսզի երեկ կառավարությունից բացատրություններ ստանայինք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում։ Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, փոխարենն այսօր իշխող մեծամասնության օրակարգում մենք տեսնում ենք սնդիկի մասին օրենքի կարևորագույն կետի ներառումը։ Ձեր սնդիկ-փարթիներին մենք մասնակցելու ցնակություն չունենք»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, որից հետո ընդդիմադիրները լքեցին դահլիճը։ Իրականում, ԱԺ-ի նիստերին մասնկացելու իմաստ կամ նպատակ չկա, քանզի դրանք որևէ կերպ չեն առնչվում Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրներին, այն է՝ անվտանգային մարտահարվերների լուծմանը։

Ուսումնասիրելով ԱԺ այս նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը՝ պարզ է դառնում, որ Ազգային ժողովը զբաղված է «թիթեռ նկարելով»։ Սնդիկի մասին հարցից զատ՝ ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում ներառված են, օրինակ, «Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին հարցը և այսպես շարունակ։ Այս հարցերից և որևէ մեկով Հայաստանի սահմանների անվտանգության հարցերը ոչ լուծվում են, ոչ էլ, գոնե քննարկվում։

Փոխարենը, ընդդիմությունն օրենքի ուժով օրակարգ է մտցրել «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրերի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը, որով գոնե կփորձեն անդրադարձ կատարել ստեղծված ծանր իրավիճակին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում