Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:10 15-11-2021

Արտահերթ նիստ չի լինի, ընդդիմությունն էլ լիագումարին չի մասնակցի. թեժ բանավեճ ԱԺ–ում

Ընդդիմության պահանջով Ազգային ժողովի հրատապ նիստ չի գումարվի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այդ հարցը քննարկել անգամ չեն կարող։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Facebook–ի իր էջում հայտնել էր` ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ:

«Մեր ընդդիմադիր գործընկերները ժամը 16։40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որպեսզի հրատապ նիստ հրավիրենք։ Ցավոք, ժամանակի առումով և ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով ես նույնիսկ չեմ կարող այդ հարցը քննարկել և որոշում կայացնել։ Օրինակ` չկան հիմնավորումներ և կցված չէ նախագիծը»,–ասաց Սիմոնյանը։

Նա հավելեց, որ ԱԺ–ում այսօր ժամը 16:30-ին խորհրդի նիստ էր կայացել և 16։40-ին ասում են` արտահերթ նիստ է պետք հրավիրել։

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է խորհրդարան գալ և հարցերին պատասխանել` Սիմոնյանը նշեց, որ վարչապետն առաջիկա երեք օրերին լինելու է խորհրդարանում, քանի որ լինելու են բյուջեի քննարկումներ, և վաղվանից ԱԺ լիագումար նիստն է սկսվելու։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ արձանագրեց, որ այստեղ իրավական որևէ հարց չկա` քաղաքական որոշում է կայացրել քաղաքական մեծամասնությունը։

«Մենք այս իրավիճակում չենք պատրաստվում գալ և քննարկել բյուջետային կամ ընթացիկ հարցեր, քանի որ երկրի առաջ կանգնած օրակարգն ուրիշ է։ Այս առնչությամբ երկու խմբակցությունները հայտարարություն կանեն»,–ասաց Սաղաթելյանը։

Դրանից հետո Սիմոնյանը ընդդիմության դիմումը ձեռքին մոտեցավ ընդդիմադիր պատգամավորներին և ասաց` վատ աշակերտի պես ոչ նախագիծ են ներկայացրել, ոչ զեկուցող և ուզում են նիստ հրավիրել։ «Ես զապիսկեն չեմ կարող սարքել խորհրդի նիստ»,–ասաց Սիմոնյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց` ասելով, որ իրավունք չունի մերժել նիստ հրավիրելու առաջարկը, ինչին էլ Սիմոնյանն արձագանքեց` եթե այդպես է, թող դիմի էթիկայի հանձնաժողով։

Արծվիկ Մինասյանը հավելեց` հայտարարությամբ հանդես կգան։

Նշենք, որ երեկ` նոյեմբերի 14–ին, ՊՆ–ն հայտնել էր` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։

Արդեն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։

Միաժամանակ, ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։

Սակայն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակեց ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։

Ապա վարաչպետի գլխավորությամբ Անվտանգության խորհդի նիստ տեղի ունեցավ, որի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ