Արտաքին 5 տարի առաջ - 23:12 13-11-2021

Ստալինը խավիարի հյուրասիրություն էր կազմակերպել, երբ գերմանական բանակը մոտեցել էր Մոսկվային․ Die Welt

1941 թվականի հոկտեմբերին Ստալինը խնջույք էր պատրաստել երկու արևմտյան մագնատների՝ բրիտանացի լորդ Բիվերբրուկի և ամերիկացի Ավերել Հարիմանի պատվին։ Այս մասին գրում է Die Welt-ը։ Սեղանին մատուցվել էր խավիար, որս, տապակած գոճիներ, պաղպաղակ, կոնյակ, օղի և գինի։ Եվ դա այն պահին, երբ գերմանական տանկերը ներխուժում էին Մոսկվա։

Այդ ժամանակ գերմանական ավանգարդը գրավել էր Օրյոլը, և ԽՍՀՄ մայրաքաղաքի պաշտպանության գիծը խոցվել էր։ Այնուամենայնիվ, այն, ինչ կատարվում էր Կրեմլի ընդունելության ժամանակ, շատ կարևոր էր, քանի որ քննարկվում էին լենդ-լիզի մատակարարումները։ Այն ժամանակ ամերիկացիները և բրիտանացիները որոշել են նյութական օգնություն ցուցաբերել ԽՍՀՄ-ին 1 միլիարդ դոլարի չափով, բնականաբար, վարձակալության հիմունքներով, մինչև 1942 թվականի հունիսը:

Այնուհետև հանդիպման ժամանակ Բիվերբրոկը կատակել է Միխայիլ Կալինինի մասին, ինչպես նաև նշել, թե ինչպես «Ստալինը անընդհատ ալկոհոլ էր խմում փոքրիկ բաժակից»։ Նաև կինոդահլիճում հյուրերին ցուցադրվել է երկու ֆիլմ։

Այնուհետև Գեորգի Ժուկովը, Վյազմայի և Բրյանսկի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ, կարողացել է մասնակի հաջողության հասնել։ Չնայած խորհրդային զինվորների զանգվածային գերեվարմանը՝ Մոսկվայի շուրջ աստիճանաբար սկսել էր ձևավորվել պաշտպանության գիծ: Ոգին բարձրացնելու համար Ստալինը Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի պատվին ռազմական շքերթ էր կազմակերպել։ Աշխատողների բրիգադները ամրություններ էին կառուցել Մոսկվայի շուրջը, բայց թշնամին այդպես էլ չէր հարձակվել. դրա վրա ազդել էին վառելիքի և զինամթերքի պակասը, և անձրևները քանդել էին այն ճանապարհները, որոնցով շարժվում էր տանկային բանակը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է