Արտաքին 4 տարի առաջ - 17:00 13-11-2021

Լեհաստանը մեղադրել է Բելառուսին ներգաղթյալներին արցունքաբեր գազ փոխանցելու մեջ

Բելառուսական կողմը փորձել է օգնել ներգաղթյալներին՝ ճեղքելու Լեհաստանի հետ սահմանի ցանկապատը, Twitter-ում հայտնում է լեհական սահմանապահ ծառայությունը։

«Գիշերը Չերեմխա քաղաքի շրջանում բելառուս զինվորները սկսել են քանդել սահմանի ժամանակավոր ցանկապատը։ Նրանք ծառայողական մեքենայի օգնությամբ տապալել են ցանկապատի սյուները և պոկել ցանցը»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ 100 հոգանոց ներգաղթյալների խումբը սպասում էր սահմանի անօրինական հատման հնարավորությանը։

«Բելառուսները օտարերկրացիներին ապահովել են արցունքաբեր գազով, որը կիրառվել է լեհական ծառայությունների դեմ»,- հավելել են լեհ սահմանապահները։

Հաստատվում է նաև, որ լեհական ծառայությունները կուրացել են լազերային ճառագայթներից և ստրոբոսկոպներից։ Այնուամենայնիվ, սահմանն ապօրինի հատելու փորձը կանխվել է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը