Եկեք հետ տանք 4 տարի առաջ - 17:46 12-11-2021

Նա տեսել էր «առաջ տված մի քաղաք»

Քաղաքապետ Հայկ Մարությանն իր կառավարման առաջին տարիներին անընդհատ շեշտում էր, որ Երևանը պետք է լինի ոչ միայն հարմարավետ, այլև գեղեցիկ։ Եվ որ նա պայքարելու է քաղաքի անճոռնի կառույցների ու ապօրինի շինությունների դեմ։

Բավականին երկար ժամանակ է անցել, բայց քաղաքն ահա այս տեսքն ունի։ Թեև արդարության համար պետք է նշել, որ քաղաքի շենքերն այս տեսքը սկսել են ստանալ դեռ 90-ականներից, երբ վերևի հարկերում ապրողներին թույլ տվեցին կցակառույցներ կառուցել։

Սա ոչ միայն տգեղ է, այլև վտանագավոր, քանի որ չպետք է մոռանալ, որ ապրում ենք սեյսմիկ գոտում ու նման շռայլություններ թույլ տալ, մեղմ ասած, չի կարելի։ Ժամանակին Չարենցը Թամանյանի մասին գրելիս ասել էր․

«Նա տեսել էր արևային մի քաղաք»։ Եթե Չարենցն ապրեր մեր օրերում, Թամանյանի մասին կգրեր․ «նա տեսել էր առաջ տված մի քաղաք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար