Արտաքին 4 տարի առաջ - 21:58 10-11-2021

Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նշենք, որ Թուրքիայի արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին պատմական ռեկորդը կազմել էր 9.85: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել էր 11․47 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել էր՝ կազմելով 13.41:

Հոկտեմբերի 25-ին գրանցված հիշյալ ռեկորդային ցուցանիշներից հետո մի քանի օր լիրան բարելավել էր դիրքերը, սակայն նոյեմբերի 10-ին մոտեցել է ռեկորդային շեմին։

Այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 9.848 լիրա, 1 եվրո/ 11.38 փոխարժեքով: Ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքն հետևյալ պակտերն ունի. 1 ֆունտ ստելինգ / 13.26 լիրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում