Արտաքին 4 տարի առաջ - 11:12 10-11-2021

Pfizer-ի ղեկավարը հայտարարել է կորոնավիրուսի դեմ ամենամյա վերապատվաստման հավանականության մասին

Ամերիկյան Pfizer դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան Ատլանտյան խորհրդում վիրտուալ քննարկման ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ վերապատվաստումը, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի կորոնավիրուսից մեկ տարվա ընթացքում։

«Հավանականություն կա, որ դա կլինի ամենամյա պատվաստում»,- հավելել է նա։

Բուրլան նշել է, որ իմունիտետը սկսում է թուլանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ներարկումից մոտ վեց ամիս անց։ Սակայն, պատվաստանյութի երրորդ դեղաչափն ապահովում է պաշտպանության շատ բարձր մակարդակ, ընդգծել է Pfizer-ի ղեկավարը։ Այնուամենայնիվ, նա առաջարկել է սպասել խթանող պատվաստանյութերի վերաբերյալ լրացուցիչ հետազոտության արդյունքներին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին