Արտաքին 5 տարի առաջ - 11:02 10-11-2021

ԱՄՆ-ը հանդես է եկել վրացական բանտում «ճնշումների ենթարկվող» Սահակաշվիլիի պաշտպանությամբ

ԱՄՆ իշխանությունները դիմել են Վրաստանի ղեկավարությանը՝ կալանավորված նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին բանտի կլինիկայում համապատասխան մակարդակի բժշկական օգնություն տրամադրելու խնդրանքով։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է նրան բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։

Ավելի վաղ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ իրեն ծեծել են բանտային կլինիկայում և մազերից բռնած քարշ տվել։ Նա բողոքել է բանտի աշխատակիցների անմարդկային վերաբերմունքից։

Միևնույն ժամանակ Վրաստանի իշխանությունները պնդում են, որ Սահակաշվիլին ջարդ է կազմակերպել բանտային կլինիկայում, որտեղ նրան տեղափոխել են հացադուլի պատճառով, ուստի այժմ նրա դեմ կարող է ևս մեկ քրեական գործ հարուցվել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը