Ներքին 4 տարի առաջ - 16:19 09-11-2021

«Նա կապվում է եւ քաղաքական սպանությունների, եւ լավ քաղաքական գործիչ լինելու հետ». Շուշան Փաշինյանը՝ Վանոյի մասին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը «Վանո Սիրադեղյան-75» նախագծի մեկնարկին ընդառաջ կլոր սեղան էր նախաձեռնել,որին ի թիվս այլոց, մասնացում էին նաեւ կրթահամալիրի ավագ դպրոցի սաները: «Այս տարի լրացավ Վանո Սիրադեղյանի 75 - ամյակը, որին զուգահեռ ի հայտ եկավ ողբերգալի մի նորություն նրա մահվան մասին։ Նա մի առեղծվածային անձնավորություն էր, ով կարծես իր կյանքի ճամփն կիսատ թողեց, անհետացավ և կրկին ի հայտ եկավ, բայց արդեն որպես հանգուցյալ, ով կհիշվի հավերժ»,-գրել ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Կարինե Գոմցյանը: 10-րդ դասարանցի Գալինա Հարությունյանը անդրադարձել է Վանո Սիրադեղյանի կենսագրությանը, նաեւ հիշեցրել 1994թ. մայիսին ռուսալեզու «Մաքսիմում» շաբաթաթերթում տպագրված նրա հարցազրույցը,որտեղ Սիրադեղյանն ասել էր,թե մանկության առաջին երազանքը ՊԱՏ տեսուչ դառնալն է եղել. «Բանն այն է, որ երկու եղբայրներս եւ քավորս վարորդներ էին, եւ ՊԱՏ տեսուչը միաժամանակ ամենաահավոր եւ ամենահեղինակավոր մարդն էր իրենց համար»: «1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվեց իշխանությունից Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվեց նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվում և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Նա հայտնաբերվում և ձերբակալվում է 1999 թվականի մայիսի 3-ին։ 1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վ. Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։ ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդեց Վ. Սիրադեղյանի փախուստը, ով առայսօր գտնվում է հետախուզման մեջ»,-գրել է 10-րդ դասարանցի Վիգեն Հովակիմյանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորող Շուշան Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի դուստրը, Վանո Սիրադեղյանին անվանել է Հայաստանի Հանրապետության ամենաառեղծվածային գործիչ: «Շատերն են ասում, որ նա մեր քաղաքական պատմության մեջ եղել է հակասական կերպար: Նրա մասին ժողովրդի կողմից եղել են տարբեր ընկալումներ և կարծիքներ: Նա ե՛ւ կապվում է մի շարք քաղաքական սպանությունների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ, ե՛ւ կապվում է կարևոր եւ լավ քաղաքական գործիչ լինելու, ճիշտ ճանապարհով գնալու եւ լավագույն արձակագիր լինելու հետ»,-գրել է Շուշան Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա