Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:15 28-11-2023

Լավ ծիծաղի առիթ տվեց ինձ. Շուշան Պետրոսյանը՝ համացանցում տարածվող լուրերի մասին

«Ի՞նչ։ Առաջին անգամ էի լսում, ու լավ ծիծաղի առիթ տվեց ինձ, որովհետև իմաստը չեմ տեսնում նման սուտ լուր տարածելու»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ անդրադառնալով սոցցանցերում տարածվող տեղեկությանը, թե զրկվել է իր բնակարանից:



«Իմ յուրաքանչյուր հարցազրույցից հետո իմ մասին նմանատիպ «սահմռկեցուցիչ» նյութ են գրում։ Կապ չունի, որ խոսքումս ոչինչ չեմ ասել այդ մասին․ իրենք հղումը չեն դնում, իրենք ուղղակի ինձ սպառնում, վախեցնում, չէ, սուտ լուր են տարածում այդպես։ Հո ցույց չե՞ն տալու, որ կոնկրետ աշխատում են այդ ելույթի դեմ։ Ինչո՞ւ պիտի զրկվեմ բնակարանից։ Չգիտեմ՝ ինչ ասել։ Իսկապես չեմ հասկանում՝ սա ինչ է։ Ուշադրություն պետք չէ դարձնել ուղղակի․ ուշադրություն որ դարձնում ես, իրենք լուրջ հավատում են իրենց խոսքի ուժին․ հետաքրքիր բաներից խոսենք»,- հավելեց երգչուհին:

Շուշան Պետրոսյանն ասաց, որ առաջին դեպքը չէ, երբ իր անձի շուրջ տարբեր զրպարտանքներ և սուտ տեղեկատվություններ են կապվում՝ հիշեցնելով դրանցից մեկի մասին․ «2018 թե 2019 թվին ինձ 13 անգամ հիվանդանոց են գցել, որոնցից մեկը շատ «մազալու» էր․ ես ու Գագիկ Շամշյանը, Range Rover-ի ղեկին էլ ես եմ եղել, ընդ որում՝ մեքենա վարել չգիտեմ և երբեք մեքենա չեմ ունեցել։ Եվ ինձ ամեն անգամ ծանր վիճակով հասցրել են հիվանդանոց։ Ու այսպես շարունակ։ Միակ բանը, որ այդ պահին մտածել եմ՝ մամաս հանկարծ չկարդա՝ նախքան ինձ հետ զրուցելը, ու առաջինը իրեն գրել եմ, որ մամ ջան, ամեն ինչ նորմալ է, սուտ լուր է»։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք զրպարտություններին իրավական լուծում տալ, ասաց․ «Իրավական գնահատական տալ այսօ՞ր։ Երբ մարդու իրավունքը խեղված է, և օրենքը խեղված է: Ինչի՞ մասին է խոսքը։ Պատվիրատուի՞ համար չեն աշխատում, պատվիրատո՞ւն չէ տերն ու տիրակալը մեր կործանվող երկրի»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին