Արտաքին 5 տարի առաջ - 18:24 06-11-2021

Սաակաշվիլին հրաժարվել է վիտամիններ ընդունել՝ արդարադատության նախարարության հայտարարության պատճառով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերքել է իշխանությունների հայտարարությունները իր հացադուլը դադարեցնելու մասին և հայտարարել իր բողոքն ուժեղացնելու մասին։ Այս մասին ասվում է դատապարտված քաղաքական գործչի նամակում, որը հրապարակվել է Facebook-ի նրա էջում։

Հոկտեմբերի 1-ից բանտում հացադուլ հայտարարած Սաակաշվիլիի բժիշկներն ու փաստաբաններն ահազանգում են: Նրանք պահանջում են բանտարկյալին հոսպիտալացնել մասնավոր կլինիկա՝ հայտարարելով, որ նախկին նախագահը կյանքի ու մահվան շեմին է, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նախօրեին հայտարարել է, որ նախկին նախագահի վիճակը բավարար է, իսկ նրա բոլոր կենսական պարամետրերը՝ նորմայում։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին օգտագործում է շիլաներ և բնական հյութեր, ինչպես նաև ընդունում է բժիշկների նշանակած դեղամիջոցները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է