Ներքին 4 տարի առաջ - 10:16 06-11-2021

Գազը կթանկանա՞

Գազի գնի շուրջ քննարկումները ռուսական կողմի հետ շարունակվում են, դրանց արդյունքների մասին առայժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվում։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն պատասխանել է խնդրի շուրջ «Sputnik Armenia»-ի հարցերին։

Ռուսական գազի գինը Հայաստանում կարող է կայուն մնալ, եթե Հայաստանն ապահովի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը։ Հոկտեմբերի 19–ին Երևանում ընթացող հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գազի գնի շուրջ քննարկումները ռուսական կողմի հետ դեռ շարունակվում են, դրանց արդյունքների մասին առայժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվում։ Իսկ Հրազդանի ՋԷԿ-ը շարունակում է չաշխատել։

Թե գազի սակագնի պահպանման` գազը չթանկացնելու դիմաց ինչ պայմաններ է առաջադրել ռուսական կողմը ՀՀ կառավարությանը, «Գազպրոմ Արմենիայից» չեն պատասխանել` նշելով, որ այդ հարցն իրենց լիազորությունների շրջանակներում չէ։

Փոխարենն ընկերությունից հայտնել են, որ «Հրազդան» ՋԷԿ–ի չգործելու հետևանքով իրենք տարեկան շուրջ 6 մլրդ դրամի վնաս են կրում։ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հաշվարկով`«Հրազդան-5» կայանի պահպանման ծախսերը կազմում են շուրջ 2 մլրդ դրամ, իսկ վարկի սպասարկման ծախսերը` շուրջ 3-4 մլրդ դրամ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում