Արտաքին 4 տարի առաջ - 15:18 05-11-2021

ԱՄՆ-ը խոստանում է 10 մլն դոլար պարգևավճար DarkSide հաքերային խմբավորման առաջնորդների մասին տեղեկատվության համար

ԱՄՆ պետդեպարտամենտը խոստացել է մինչև 10 միլիոն դոլար պարգևավճար տալ այն տեղեկատվության համար, որը կօգնի պարզել DarkSide հաքերային խմբավորման գլխավոր անդամներից ցանկացածի ինքնությունը կամ գտնվելու վայրը. ՀԴԲ-ն խմբավորումը կապում է Ռուսաստանի հետ: Բացի դրանից, մինչև 5 միլիոն դոլար է խոստացվել տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել DarkSide-ի անդամներին ցանկացած երկրում։

Մայիսին DarkSide խմբի հաքերները հարձակվել են ամերիկյան Colonial Pipeline խողովակաշարային ընկերության վրա։ Այն ստիպված է եղել մեկ շաբաթով փակել իր ցանցերը և հաքերներին բիթքոիններով վճարել 4,4 միլիոն դոլար:

Հուլիսին ԱՄՆ կառավարությունը մինչև 10 միլիոն դոլար պարգևավճար է առաջարկել այն տեղեկատվության համար, որը կօգնի բացահայտել կամ հայտնաբերել օտարերկրյա պետությունների հանձնարարությամբ ամերիկյան օբյեկտների վրա հարձակվող կիբերհանցագործների գտնվելու վայրերը:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է

Ձեզ գուցե հետաքրքրի