Մամուլ 4 տարի առաջ - 08:28 05-11-2021

Ինչո՞ւ Շիրակի նոր մարզպետ չնշանակվեց․ Հրապարակ

«Երեկ, կառավարության որոշմամբ, Հովհաննես Հարությունյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից։ Ազատման որոշումը չզեկուցվող հարցերի մեջ էր, այդ պատճառով նիստի ժամանակ չհայտարարվեց։ Մինչդեռ նախկինում, երբ նոր մարզպետ էր նշանակվում, նիստի օրը հայտարարվում էր ե՛ւ գործող մարզպետի ազատման, ե՛ւ նորի նշանակման մասին։

Նշենք․ մամուլում գրվել է, որ Հարությունյանի փոխարեն Շիրակի մարզպետ է նշանակվելու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Նա հոկտեմբերի 29-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, սակայն մեկ շաբաթվա ընթացքում կարող է հետ վերցնել դիմումը։ Թե ինչու նոր մարզպետի նշանակումը տեղի չունեցավ, թերեւս սպասում են՝ մեկ շաբաթը լրանա, մանդատից զրկվի, նոր նշանակեն։

Հարցին, թե նշանակվելո՞ւ եք մարզպետ, նախօրեին Բաղդասարյանն ասել էր․ «Իսկապես չգիտեմ, չունենք դեռ որոշում»»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին