Ներքին 2 ամիս առաջ - 11:13 12-06-2026

Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է

Oragir.News-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզը շուտով նոր մարզպետ կունենա։

Իշխանության թեկնածուն Արթուր Պապիկյանն է՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականը(հերեղբոր որդին), որը ներկայումս ղեկավարում է ՄՍԾ Գյումրիի տարածքային կենտրոնը։ Արթուր Պապիկյանը 2021 թվականից մինչև 2023 թվականի դեկտեմբեր՝ ՔՊ-ի և «Բալասանյան դաշինքի» համագործակցության խզումը, զբաղեցրել է Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ Փրայմերիզից առաջ նա վայր էր դրել նաև ավագանու մանդատը։

Հատկանշական է, որ 2018 թվականից ի վեր Շիրակի մարզում արդեն 6 մարզպետ է փոխվել, իսկ Արթուր Պապիկյանի նշանակման դեպքում մարզը կունենա արդեն 7-րդ մարզպետին։

2018-2019 թթ.՝ Կարեն Սարուխանյան 2019-2021 թթ.՝ Տիգրան Պետրոսյան 2021 թ. հունվար – 2021 թ. նոյեմբեր՝ Հովհաննես Հարությունյան 2021-2023 թթ.՝ Նազելի Բաղդասարյան 2023-2024 թթ.՝ Մուշեղ Մուրադյան 2024 թ. դեկտեմբերից առ այսօր՝ Դավիթ Առուշանյան:

Այսպիսով՝ ընդամենը ութ տարվա ընթացքում Շիրակը կարող է ունենալ արդեն յոթերորդ մարզպետին՝ հերթական կադրային փոփոխությամբ, որի թեկնածուն իշխանության ներսում հայտնի ազգակցական կապեր ունի։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից